211652_close_icon
views-count1525 դիտում article-date 12:04 13-03-2014

Պան Գի Մունն այսօր կհանդիպի Յացենյուկի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր հանդիպում կունենա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստից հետո, փոխանցում է ITAR-TASS-ը։ Տեղի ժամանակով ժամը 17։15-ին ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի վարչապետը արտգործնախարարի պաշտոնը ստանձնած Անդրեյ Դեշչիցայի հետ միասին կհայտնվեն լուսանկարիչների առջև: Տեղի ժամանակով ժամը 15.00-ին նշանակված ԱԽ֊ի առաջիկա բաց հանդիպումը վերջին 2 շաբաթների ընտացքում Ուկրաինայի հարցով 6-րդ հանդիպումն է:

Նմանատիպ նյութեր