211652_close_icon
views-count1201 դիտում article-date 12:15 07-06-2014

Բայդենը կհանդիպի Պորոշենկոյի և Յացենյուկի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպում կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերագույն ռադայի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնած Արսենի Յացենյուկի, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ «Պորոշենկոյի և Յացենյուկի հետ նշանակված են առանձին հանդիպումներ, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի կառավարության օրակարգը, որը կվերաբերի ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը և երկրի արևելյան հատվածում ճգնաժամի լիցքաթափմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տիմոֆտիի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում։ Նշենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողությանը ներկա ԱՄՆ֊ի պատվիրակությունը ղեկավարում է Բայդենը։

Նմանատիպ նյութեր