Կարպինը պատժել է «Սպարտակ»-ի խաղացողներին
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափկիչ փուլում «Տոսնո»-ից կրած պարտությունից հետո թիմի խաղացողներին զրկել է հանգստյան օրերից, հայտնում է Известия-ն: Նշվում է, որ մինչ «Անժի»-ի հետ խաղը մարզիչը բոլոր խաղացողներին հրահանգել է մնալ ակումբի մարզաբազայում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչում «Սպարտակ»-ը լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոսնո»-ից: