211652_close_icon
views-count3635 դիտում article-date 16:49 14-03-2014

Մոսկվայում վրացի 2 «օրենքով գողերի» են ձերբակալել. տեսանյութ

Ռուսական PrimeCrime գործակալությանը հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 13-ին, Մոսկվայի «Մոսկվա Սիթի» առևտրի կենտրոնում ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացի քրեական «հեղինակություններ», 30-ամյա Դավիդ Ջանգիձեին (մականունը՝ Դաթո Կրասնոդարսկի) և 40-ամյա Բոնդո Ստուրուային (մականունը՝ Բոնդո Կազախստանցկի): Իրավապահների թիրախը եղել է Ջանգիձեն, ում նկատմամբ 1 ամիս առաջ դաշնային խուզարկում էր հայտարարվել խարդախության համար: Ինչ վերաբերում է Ստուրուային, ապա նա պատահաբար է հայտնվել ոստիկանների ձեռքում՝ կեղծ անձնագիր ներկայացնելով: Տեղեկությունների համաձայն, երկուսն էլ «թագադրվել են» «հակադեդական» դաշինքի կողմից 2013 թվականի հունիսի վերջին՝ Կիպրոսում: Ըստ ծրագրի՝ Դաթոն պետք է ամրացներ Կուբանում վրացի «օրենքով գողերի» դիրքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր