211652_close_icon
views-count3843 դիտում article-date 18:33 14-03-2014

«Հատուկ դեպքեր». նոր նախագիծ՝ «Սուր անկյուն»-ից

Սուր անկյունը մարտի 16-ից նոր նախագիծ է սկսում` «Հատուկ դեպքեր» վերնագրով: Ամեն կիրակի ներկայացնելու է իրական մեկ պատմություն: Ասելու է ճշմարտությունը և ինչպես ասում են` ոչինչ, բացի ճշմարտությունից: Ու ամեն անգամ ճշմարտությունը ներկայացնելով` տոնելու է խղճի հաղթանակը: Ասում են` ճակատագրից չես փախչի կամ չի կարելի ազդել ճակատագրի վրա: Մարդիկ տարբեր կերպ են մոտենում ճակատագիր ասվածին: Ոմանք հավատում են, ոմանք ոչ, բայց գրեթե բոլորն էլ դժբախտությունները վերագրում են ճակատագրին, հաջողությունները` երբեք: Ամեն եթերից հետո հեռուստադիտողը թերևս ինքը որոշի` ներկայացվածը պատահականություն է եղել, թե ճակատագրի հեգնանք: Եվ այսպես, մարտի 16-ից, ամեն կիրակի, ժամը 21.30-ին` «Հատուկ դեպքեր» նախագիծը: Հաղորդաշարի առաջին պատմությունը Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի, դրա հետևանքների մասին է: Մանրամասներ, որոնք մինչև այժմ չեն հրապարակվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր