211652_close_icon
views-count1258 դիտում article-date 19:25 14-03-2014

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի Նախագահին

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագին Էլբեգդորժին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն մաղթեց Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշեց, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում: Մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր