15191 դիտում
20:49 14-03-2014
Երևանի քաղաքապետարանի մոտ բախվում են շտապօգնության ավտոմեքենան ու Նիվան. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ , թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի և Նիվայի բախումը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140215140304/]վթարի վայրից հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, փետրվարի 15-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչ Նարեկ Թարվերդյանի վարած Վազ 2121 մակնիշի 48 ԼD 888 համարանիշի և Մեղրի քաղաքի բնակիչ Գրիգոր Սահակյանի վարած Ford Tranzit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկաին: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+