211652_close_icon
views-count1836 դիտում article-date 10:06 15-03-2014

Խոշոր եղջերավոր անասուններին կչիպավորեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանին անհրաժեշտ է 517 հազար 188 ականջապիտակ՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման համար: Հանրապետությունում առկա շուրջ 858 հազար խոշոր եղջերավոր անասուններից 341 հազարն ականջապիտակներ ունեն: Այս տվյալն ամրագրված է կառավարության վերջին նիստում հաստատված խոշոր եղջերավոր անասունների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրով: Մինչ այժմ, պարզվում է, Հայաստանում կենդանիների համատարած համարակալում, հաշվառում և գրանցում չի իրականացվել: Մինչդեռ բրուցելյոզ հիվանդության վերջին բռնկումը ցույց է տվել, որ դա խիստ անհրաժեշտ քայլ է: Կառավարության ծրագրի նպատակը, ըստ կառավարության որոշման, խոշոր եղջերավոր անասունների «գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկություններ ստանալն է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր