211652_close_icon

Երևանի կենդանաբանական այգում տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան

views-count1808 դիտում article-date 16:39 15-03-2014
Երևանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։ «Այս փուլում շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաև դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը և այլն, և հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձևովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որևէ կետում չաղճատվի»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղական Արամ Սուքիասյանը։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երևանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաև դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ազատավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ազատավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի և գայլերի համատեղ ազատավանդակի ընդլայնման աշխատանքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր