211652_close_icon

Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան. ՀՀ ֆինանսների նախարարություն

views-count3332 դիտում article-date 18:02 02-05-2018
[b]ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է[/b] Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան:

Նմանատիպ նյութեր