211652_close_icon
views-count1952 դիտում article-date 20:22 15-03-2014

«Բորուսիան» առանց Մխիթարյանի զիջեց Գլադբախի «Բորուսիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն տնային խաղում 1:2 հաշվով զիջեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին: 31-րդ րոպեին Ռաֆաելը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 41-րդ րոպեին Մաքս Կրուզեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 68-րդ և 69-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Հավարդ Նորդվեյտը: 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Միլոշ Յոյիչի ջանքերով դորտմունդցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Հատկանշական է, որ գլադբախյան ակումբը վերջին անգամ «Բորուսիա»-ի նկատմամբ Դորտմունդում հաղթանակ էր տարել 16 տարի առաջ: Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց որակազրկման պատճառով: Չնայած պարտությանը, «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում 48 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը: «Բորուսիա» Դ - «Բորուսիա» Մ` 1:2 Գոլեր` Յոյիչ 77’ – Ռաֆաել 31’, Կրուզե 41’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր