9469 դիտում
10:22 16-03-2014
30-ամյա վարորդը, «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, Mitsubishi-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հարությունյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս իր կողմից վարած Mitsubishi մակնիշի 34 ՏQ 927 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ցանկապատին և գլխիվայր շրջվելով, 10 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ 35-ամյա Հերմինե Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունիկի և քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+