29648 դիտում
21:42 12-11-2018
Խոշոր ավտովթար «Շանգրի Լա» խաղատան մոտ. 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ժամանել է ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Ժամը 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Վարորդին ու վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողերը՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդը հայտարարում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+