211652_close_icon
views-count12163 դիտում article-date 16:42 22-11-2023

Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ

ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:

Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: 
Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:

Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի՝ նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում»։

Նմանատիպ նյութեր