3262 դիտում
16:58 18-03-2014
Գագիկ Ծառուկյանի արածը սխրանք է, բոլորը չեն, որ կարող են այդպիսի սխրանք գործել. Ալվարդ Պետրոսյան. aravot.am
ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը [url=http://www.aravot.am/2014/03/18/441684/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին այսպիսի գովեստի խոսքեր ասաց.
«Ես առիթ ունեցա ԲՀԿ-ի համագումարից հետո Ֆեյսբուքում խոսելու, որ դարձրեցին դարակազմիկ: Ես խիստ գնահատում եմ այդ մարդու ներկայությունը մեր կյանքում: Ինքն իր բարեսիրությամբ… թեեւ դա ճաշակի խնդիր է, ես այդպիսի բարեսիրություն չեմ ընդունում, մտածում եմ, որ բարեսիրությունը խոնարհություն է, բայց մեկ է, ինչ-որ բան արվում է: Բայց ամենասովորական, քիչ թե շատ մտածելու կարողություն ունեցող մարդիկ խոսում են այն բաների մասին, ինչը որ Գագիկ Ծառուկյանն ասաց իր համագումարում: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ իր արածը սխրանք է, որովհետեւ ինքը, այնուամենայնիվ, Հայաստանի ամենահզոր օլիգարխներից մեկն է եւ միշտ էլ տագնապներ պիտի ունենա՝ իր հարստությունը պահպանելու համար: Նա կարողացավ այդ սխրանքը գործել եւ ասել բաներ, որ յուրաքանչյուր շարքային, քիչ թե շատ մտածող քաղաքացի ասում է: Բոլորը չեն, որ կարող են այդպիսի սխրանք գործել: Էլի հարուստներ կան, որ, ասենք, տափ արած լռում են, չէ՞»,- մարտի 18-ին Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին այսպիսի գովեստի խոսքեր ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: 4 քաղաքական ուժերի քննարկումների հետ կապված՝ տիկին Պետրոսյանն ասաց, որ ողջունում է այն քաղաքական մշակույթը, որ վերջապես ձեւավորվում է. «Կարելի է բոլոր հարցերում իրար հետ համաձայն չլինեն, բայց կարելի է որոշ հարցերի շուրջ իրար հետ մի սեղանի շուրջ նստել եւ բանավիճել, գալ ընդհանուր հայտարարի: 1994-ի դեկտեմբերի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ հրամանով փակվեցին 20-ից ավելի թերթեր, այդ թվում՝ «Առագաստ» թերթը, որի գլխավոր խմբագիրն էի ես: Մի երկու օր առաջ «Երկիր» թերթում տպագրվեց իմ գրած կոչը՝ «Կա՛նգ առեք, եղբայրնե՛ր», որտեղ ես պարզապես խնդրում էի, որ եկեք սեղանի շուրջ նստենք, մենք իրար միացնող շատ ավելի բաներ ունենք, քան բաժանող: Չստացվեց դա: Ես կանացի բնազդով կարծես զգում էի, որ այդպիսի բաներ են կատարվում: Դա ոչ մի ձեւով չստացվեց, իհարկե, եւ երկրում աղետալի վիճակ ստեղծվեց: Չեմ ուզում մանրախնդիր երեւալ, բայց բաներ կան, որ չեմ մոռանա: Այդ ժամանակ էլ այդ կարիքը կար, որ նստեին իրար հետ մի սեղանի շուրջ ու բանավիճեին, հանրությանը հուզող հարցերի շուրջ համախմբվեին: Երկիրն այսօր էլ շատ լուրջ մարտահրավերներ ունի իր առջեւ: Տեսեք Ուկրաինայում ինչ է կատարվում: Մենք դողում ենք, որովհետեւ դա չի կարող չանդրադառնալ մեր ժողովրդի ճակատագրի վրա: Մենք անվերջ խնդիրներ ունենք՝ սոցիալական, տնտեսական»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [b]այստեղ[/b]:
Նմանատիպ նյութեր
2641 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
Այս բաժնից
853 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
694 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
748 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են