Բալոտելլին կարող է տեղափոխվել «Մոնակո»
«Միլան»-ի խաղային ճգնաժամի հետևանքով թիմի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է SportMediaset-ը: Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում «Մոնակո»-ի հետ: Ֆրանսիական ակումբը պատրաստ է ավելի լավ պայամանագիր առաջարկել Իտալիայի հավաքականի հարձակվողին:
Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելլին Իտալիայի առաջնության 20 խաղում խփել է 11 գոլ: