2483 դիտում
09:20 19-03-2014
Ուշագրավ փաստեր՝ Ծառուկյան-Րաֆֆի հանդիպումից. Ժողովուրդ
«Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել: Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի:
Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից պարզել նշվածը: «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում մոտ կես մլն ձայն հավաքելուց հետո բազմաթիվ քաղաքացիների հուսախաբ արեց, երբ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ` գրեթե առանցքային հարց չքննարկեց՝ միայն հետաքրքրվելով, թե ՙդիգին Ռիտան ինչպե՞ս է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
10:19 25-02-2014
Ուշագրավ փաստեր՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ․ Ժողովուրդ
3775 դիտում
16:09 12-02-2015
Ուշագրավ կադրեր՝ «Նորմանդական քառյակի» 16-ժամյա հանդիպումից. տեսանյութեր
Այս բաժնից
478 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
754 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր