211652_close_icon
views-count1038 դիտում article-date 12:13 19-03-2014

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար

Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ: 2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում: Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքները մեղմելու և սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումը սկսած 2007 թվականից դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը: Սույն որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Մեկ այլ որոշմամբ գործադիրն հաստատել է բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պլանավորման միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է 2014թ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացնել գործող ՀՀ չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծեր, որոնցում անհրաժեշտ է ավելացնել տեխնիկական պայմանները և/կամ նորմերը ՀՀ կառավարության կողմից հաստատելու իրավասության դրույթ: Դրանով իսկ կստեղծվի բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջների սահմանման իրավական հիմքը:

Նմանատիպ նյութեր