15712 դիտում
23:02 11-03-2020
ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը:
«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։
Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433, էլեկտրոնային հասցե՝ [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
12801 դիտում
12:14 03-04-2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար
903 դիտում
12:13 19-03-2014
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար
Այս բաժնից
481 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար