1666 դիտում
13:18 19-03-2014
Մամիկոն Խոջոյանին վիրահատել են
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին այսօր՝ մարտի 19-ին, վիրահատել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նա նշեց, որ վիրահատությունը րոպեներ առաջ է ավարտվել: «Բժիշկը դեռ չի մոտեցել, վիրահատարանում է, հետևաբար այս պահին դեռ չեմ կարող ասել, թե վիրահատությունն ինչպես է անցել»,- ավելացրեց նախկին գերու դուստրը:
Մինչ այդ Հ. Խոջոյանը տեղեկացրել էր, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
11:07 07-03-2014
Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն
8806 դիտում
17:21 05-05-2014
Ադրբեջանում Մամիկոն Խոջոյանին ինչ-որ բան են ներարկել, ինչի հետևանքով նա օր-օրի ուռչում է
1876 դիտում
23:38 22-05-2014
Մամիկոն Խոջոյանին առնչվող բոլոր նյութերը` այդ թվում նաև մահվան պատճառը, կհրապարակվեն. տեսանյութ