211652_close_icon
views-count1644 դիտում article-date 11:07 07-03-2014

Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը՝ մարտի 8-ին, կվիրահատեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա փոխանցեց, որ վիրահատելու են նրա աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշեց, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ: Ներկա պահին նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Նմանատիպ նյութեր