211652_close_icon
views-count1834 դիտում article-date 22:19 19-03-2014

«Հայկական էլեկտրական ցանցեր»-ն արձագանքել է վաճառքի ու սնանկացման մասին լուրերին

«Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը կանգնած է խնդիրների առջև: Լուրերը դեռևս անցած տարվանից են շրջանառվում: 935 000 սպառողի էլեկտրաէներգիայով ապահովող ընկերությունը նախ զիջեց դիրքը երկրի խոշոր հարկատուների ցուցակում: Էլեկտրոնային լրատվամիջոցները ակտիվորեն պնդում են, թե ՀԵՑ-ը դեռ ունի մեծ կորուստներ և դրանք փոխհատուցելու համար բնակչությունից էլեկտրաէներգիայի համար հավելագրումներ է կատարում: Որպես ամենախնդրահարույց նշվում է Կոտայքի մարզի մասնաճյուղը, որտեղ տեղամասային պետերը միլիոնավոր դրամի վճարումներ պետք է անեն: Հրազդանում գտնվող Գեղամա մասնաճյուղի պետը պարզվեց արձակուրդում է: Փոխտնօրենը հերքեց կորուստների, շահույթի կրճատման ու նաև հավելագրումների մասին լուրերը: Ո՞րն է խնդիրը, ՀԷՑ-ն ու նրա սեփականատերը` ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ը, իրո՞ք փորձում են ընկերությունն արհեստականորեն փրկել սնանկացումից, իրո՞ք ներդրողներ են փնտրում: Հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀԷՑ-ի մամուլի բաժնից: Հանդիպել չհամաձայնվեցին, բայց հարցերը լսեցին և նույնիսկ ինֆորմացիայի աղբյուր խնդրեցին նշել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24500]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր