9757 դիտում
09:52 14-07-2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Ի պատասխան[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/11/1100576/#] հրապարակման[/url]՝ հուլիսի 10-ին ժամը 11:50-ից մինչև 22:03 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության թիվ 159 բաշխիչ ենթակայանում մալուխագծի վնասվածքի պատճառով հոսանքազրկվել է Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասը:
Վթարը վերացնելու նպատակով նույն օրը մալուխագծի որոշակի հատված ժամանակավորապես փոխարինվել է նորով:
Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում մինչև ս.թ. օգոստոսի 20-ը նախատեսվում է փոխարինել ևս մոտ 800 մ երկարության մալուխագիծ, որի արդյունքում վերջնականապես կլուծվի թաղամասի հուսալի էլեկտրամատակարարման խնդիրը:
Նմանատիպ խնդիրներ կարող են լինել նաև այլ վայրերում, որը պայմանավորված է էլեկտրատնտեսության ֆիզիկական ու բարոյական մաշվածությամբ: Հենց այդ նպատակով էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր ունի մոտ 900 մլն ԱՄՆ դոլար արժողության, հաստատված ներդրումային ծրագիր, որը նախատեսված է իրականացնել մինչև 2028թ.: Ծրագրի գերակա նպատակը Ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:
Ծրագրի իրականացման ընթացքում բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը էապես կբարելավվի, իսկ դրա ավարտին կունենանք ֆունդամենտալ փոփոխություններ բաժանորդների սպասարկման մակարդակի բարձրացման տեսանկյունից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/11/1100576/#]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը լուրջ դեմքով և ոչ ընկերավարի որոշել է, որ Ջրվեժի բնակիչները կարիք ունեն պարբերաբար վերադառնալու19-րդ դար:
Հուլիսի 10-ին ողջ Ջրվեժը կրկին խավարի մեջ էր: Պատճառը, ըստ ՀԷՑ-ի, մալուխի այրվելն էր: Վերջին 10 օրում դա երկրորդ նմանատիպ դեպքն էր: ՀԷՑ-ի «թեժ գծի» աղջիկները հոգնել էին բարկացած ջրվեժցիների զանգերի տարափից: Ժամանակ ձգելով՝ ՀԷՑ-ի դեմքը փրկելով զբաղվող «թեժ գծի» աշխատակիցները հոսանքի վերականգնման տարբեր ժամեր էին նշում: Իսկ ջրվեժցի բազմաթիվ խանութպաններ և բնակիչներ, գեղեցիկ հայհոյանքներին զուգահեռ, փորձում էին 40 աստիճանի պայմաններում դիմանալ առանց աշխատող սառնարանի..»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1831 դիտում
22:19 19-03-2014
«Հայկական էլեկտրական ցանցեր»-ն արձագանքել է վաճառքի ու սնանկացման մասին լուրերին
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)