Լևանդովսկու «կեղտոտ» խաղը` Հուբոչանի նկատմամբ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բորուսիա»-«Զենիթ» խաղի ժամանակ տանտերերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին աչքի է ընկել «կեղտոտ» խաղով: Լեհ ֆուտբոլիստը սկզբում վայր է գցել «Զենիթ»-ի պաշտպան Հուբոչանին, իսկ այնուհետև ընկած տեղը ծնկով հարված է հասցրել պաշտպանի գլխին: