4095 դիտում
17:56 20-03-2014
Երևանում 33-ամյա կին-վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մարտի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նունուֆար Փաշիկյանը իր կողմից վարած Nissan մակնիշի 34 DR 206 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա Երվանդուհի Թափախշյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: