Կլասիկոյում ֆավորիտը Մադրիդի «Ռեալ»-ն է. Վալդանո
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն «Էլ Կլասիկոյից» առաջ գնահատել է թիմերի շանսերը:
« Առաջիկա կլասիկոյի ֆավորիտը «Ռեալ»-ն է: Այժմ թիմի մոտ զգալի վերելք է նկատվում, իսկ «Բարսելոնա»-ի մոտ աստիճանաբար վերջանում է հաջողակ ցիկլը: Խաղը ցույց կտա, թե որքանով են ճիշտ իմ զգացողությունները»,-ասել է Վալդանոն: