3843 դիտում
09:17 21-03-2014
ՌԴ կառավարության հաստատած օրենքը մեծ աշխուժություն է առաջացրել ՀՀ գյուղական համայնքներում․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ «խոպանչիների» թիվը մեծ է: Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից:
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգևորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, տարեցները՝ բարձր թոշակ ստանալու ակնկալիքով: Արժե ասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի առանց այն էլ ահագնացող տեմպերին:
Ի դեպ, մեզ ծանոթ «խոպանչիներն» այս օրենքը «փրկություն» համարեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար այլևս քաշքշուկների մեջ չեն հայտնվի»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
09:47 13-06-2014
Դավիթ Հարությունյանը՝ նոր կառավարության մասին․ Իրատես de facto
3218 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13998 դիտում
09:55 29-09-2017
Նոր աշխուժություն՝ Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, և նոր զոհ՝ արցախյան սահմանագծում
Այս բաժնից
1057 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
613 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը