211652_close_icon
views-count1797 դիտում article-date 10:16 21-03-2014

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:

Նմանատիպ նյութեր