211652_close_icon
views-count1144 դիտում article-date 13:42 21-03-2014

Քաղաքացու տնից խուզարկությամբ փամփուշտներ են հայտնաբերվել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 17.00-ին, 1968 թ. ծնված Գուրգեն Մ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 11 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն

Նմանատիպ նյութեր