1354 դիտում
19:00 21-03-2014
Դումանյանը հանձնարարել է ակտիվորեն ընդգրկվել ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղավ նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում։ Ծանոթացավ շենքի վերանորոգման ընթացքին, լաբորատորիաների տեղակայման սկզբունքներին, առանձին բաժինների գործառույթներին։
«Իրավիճակի թելադրանքով ամբողջ աշխարհում կարևորվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը։ Դուք լավ գիտեք, որ մահացության հիմնական պատճառներն այսօր առաջին հերթին սրտանոթային հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքները և այն։ Այս հանգամանքից ելնելով փոխել ենք ձեր ծառայության գաղափարախոսությունը։ Այդ հիվանդությունների վերահսկման, կանխարգելման և կառավարման գործում դուք լուրջ անելիքներ ունեք»,-համաճարակաբանների հետ զրույցի ընթացքում ասաց նախարարը` համառոտ ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող սկրինինգ ծրագրերը։ Նա բոլորին հորդորեց աշխատել բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված կարևոր առաքելությունը։ Միաժամանակ տնօրենին հանձնարարեց մեծացնել վճարովի ծառայությունների ծավալները և հասնել նրան, որ հուլիսի 1-ից աշխատակիցների աշխատավարձերն էականորեն բարձրանան։
Դերենիկ Դումանյանը եղավ նաև նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնում։ Տնօրենին հանձնարարեց կարճ ժամանակում համալրել թափուր պաշտոնները, իսկ աշխատակիցներից պահանջեց առավել ակտիվորեն խորանալ իրենց գործառույթների մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը