3194 դիտում
19:53 19-01-2016
ԼՂՀ առողջապահության նախարարությունը լիարժեք տիրապետում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործին
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:
Այսպես` 2016թ. հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14 -ը մինչև 18 տարեկան:
Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
12:23 12-12-2014
Արցախի առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկումը
4019 դիտում
16:42 15-01-2016
Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդության իրավիճակը շարունակում է մնալ կայուն
4792 դիտում
20:27 11-01-2016
Վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
718 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը