211652_close_icon
views-count5608 դիտում article-date 21:56 21-03-2014

Կենտրոնի դատարանում օլիգարխի տղան դատավորին մի քանի անգամ հարցրեց՝ ի՞նչ եմ արել. aravot.am

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր պետք է սկսվեր Արման Ռոբերտի Գալուստյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը. գրում է [url=http://www.aravot.am/2014/03/21/443031/]Aravot.am[/url]-ը: Ամբաստանյալը դատարան էր ներկայացել մենակ, դատական նիստերի դահլիճում որեւէ մեկը չկար, անգամ նրա հարազատներից (հայտնի գործարար «Բենզին Ռուբոյի»՝ Ռոբերտ Գալուստյանի որդին է): Այս գործով տուժողն անգամ չէր եկել: Ամբաստանյալը մի քանի անգամ դիմեց դատավորին՝ ի՞նչ եմ արել, փոխվելո՞ւ է իմ խափանման միջոցը եւ գնալո՞ւ եմ տուն: Նշենք, որ նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխվել էր կալանքով, քանի որ նա մի քանի անգամ խուսափել է դատարան ներկայանալուց: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց մեղադրող Մելքոնյանին, թե արդյոք մեղադրական եզրակացությունը ստացե՞լ է: Պարզվեց, որ այն ուղարկվել է ամբաստանյալին, նրա բնակության հասցեով, սակայն վերադարձվել է: Շարունակությունը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/21/443031/]Aravot.am[/url]-ում: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/140306194010/]ավելի վաղ հայտնել էր [/url]SHAMSHYAN.com –ը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հայտնաբերել էին հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի բնակիչ Արման Գալուստյանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ որպես հետախուզում էր հայտարարվել ու դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և քրեական գործ էր հարուցված եղել ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր