Ջրառա՞տ, թե՞ ջրազուրկ Հայաստան. տեսանյութ
Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման ճգնաժամ է` Հասարակական ոլորտի ներկայացուցիչների գնահատականն է: Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սպառման շեմին են հայտնվել` անխնա օգտագործման պատճառով, երկիրը կերակրող դաշտը կանգնած է երաշտի վտանգի առաջ: Դաշտը ոռոգելու համար որոշում է ընդունվել Սևանա լճից լրացուցիչ բացթողումներ անել` դրանով իսկ վտանգի առաջ կանգնելով Սևանա լիճը:
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը նշում է, թե Արարատյան դաշտի ապօրինի ջրօգտագործման դեմ պայքար տարվում է: Խնդիրը նաև ՀՀ Նախագահի ու վարչապետի օրակարգում է: Երևանում ջրամատակարարման միջին տեւողությունը 22 ժամ է, հանրապետության այլ տարածքներում` 16 ժամ, բայց կան 560 գյուղական համայնքներ, որոնք ջրամատակարարման ցանց չունեն: Վոլոդյա Նարիմանյանը վստահեցնում է` ջրամբարներ են կառուցվում:
Ջրի համաշխարհային օրվան ընդառաջ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ սպառողներին կոչ են անում բոյկոտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ջրի սակագնի բարձրացման հայտը: Ըստ սպառողների իրավունքների պաշտպանների` տարադրամի փոխարժեքը չպետք է ներառվի ջրի սակագնի մեջ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24636]armnewstv.am[/url]