211652_close_icon
views-count1758 դիտում article-date 20:12 01-05-2014

Թալիշ գյուղի դաշտերն այլեւս ջրազուրկ չեն մնա. տեսանյութ

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հյուրերի պակաս չկա, շնորհավորելու միանգամից երկու առիթ կա: Առաջինը ազատագրման 20-ամյա տարեդարձն է: Պատմական օրը թալիշցիների հետ նշեց նաև նախագահ Բակո Սահակյանը: Ազատամարտում զոհված 44 եւ Մեծ Հայրենականում զոհված 222 թալիշցիներին նվիրված համալիրում ծաղիկներ խոնարհվեցին: Ադրբեջանը գյուղը գրավել էր 1992թ-ին, միայն երկու տարի անց հաջողվեց ազատագրել հիմնահատակ ավերված Թալիշը: Վերածնված գյուղի բարերարները հերոս են Արցախի համար: Արցախի նախագահը ՙՄարտական ծառայություն՚ մեդալով պարգևատրեց ազատամարտիկներին և ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով` գյուղի բարերարին: Նորակառույց պոմպակայանի շահագործումը թալիշցիներին շնորհավորելու երկրորդ առիթն է: Պետական ֆինանսավորմամբ կառուցված պոմպակայանը Մատաղիսի ջրանցքից ջուր է մատակարարելու տասնամյակներ շարունակ անջրդի եւ գրեթե անմշակ մնացած Թալիշի դաշտերին: Այս տարի Թալիշում ևս մեկ ծրագիր է սկսել, դպրոցի նոր շենքն է կառուցվում: Նոր դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված: Շենքի շահագործման ժամկետները առայժմ հստակեցված չեն: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27120]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր