211652_close_icon
views-count1760 դիտում article-date 14:44 22-03-2014

Տնեցիներին սպառնացել է, որ տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզին է լցրել իր վրա

Մարտի 21-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ վերջույթների մակերեսային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արարատ Բ.-ն, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ` 1996 թ. ծնված Մերի Բ.-ն և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ` 1975 թ. ծնված Նորայր Բ.-ն: Արարատ և Մերի Բ.-երի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 02.20-ի սահմաններում, ամուսնու եղբոր` Նորայր Բ.-ի հետ տան պատկանելության հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, երբ վերջինս գազի վառարանի մոտ իր վրա բենզին է լցրել: Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա: Տուժողերին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր