211652_close_icon
views-count5388 դիտում article-date 17:19 22-03-2014

Կայացավ Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիան. ֆոտոռեպորտաժ

Այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում ժամը 14:00-ից մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներնի կողմից կազմակերպված հանրահավաք երթը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախաձեռնության անդամների՝ հավաքի նպատակն է՝ ցույց տալ համախմբվածությունն ու հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների գնահատականը: Հանրահավաքին մասնակցում էին նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամները: Բողոքի երթն ուղեկցվել է հայրենասիրական երգերով և «Միա-ցում», «Կա-սե-ցում», «Հաղ-թա-նակ» վանկարկումներով: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով. Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+

Նմանատիպ նյութեր