10213 դիտում
11:45 23-03-2014
Երևանում վրաերթի է ենթարկվել հեռուստաընկերության լրագրողը
Երեկ ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Հովհաննիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Nissan Armada մակնիշի 79 RV 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Կիտար Զուլումյանին և 20-ամյա Լուսի-Վանա Կարապետին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Լ. Վ. Կարապետին աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3513 դիտում
23:29 16-03-2014
Ամերիկյան հեռուստաընկերության լրագրողը Սաակաշվիլին այլ ազգանունով է դիմել. տեսանյութ
27368 դիտում
12:39 27-03-2017
Երևանում «Ավտո-մոտո-դրիֆտ» շոուի միջոցառման ժամանակ վրաերթի է ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը