Հավակնորդների մրցաշար. Վիշվանաթան Անանդը` միանձնյա առաջատար
Խանտի-Մանսիյսկում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովից: Զուգահեռաբար ընթացող պարտիայում Վիշվանաթան Անանդը առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ և օգտվելով Արոնյանի սայթաքումից` ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:
9 տուրից հետո հնդիկ գրոսմայստերը իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող Արոնյանին գերազացնում է 1 միավորով:
Մամեդյարով - Արոնյան 1 - 0
Կարյակին - Կրամնիկ 1 - 0
Անդրեյկին - Սվիդլեր ½ - ½
Անանդ - Թոփալով 1 – 0
Մրցաշարային աղյուսակ
1. Անանդ 6
2.Արոնյան 5
3.Կրամնիկ 4,5
4. Կարյակին 4,5
5. Մամեդյարով 4,5
6. Սվիդլեր 4
7. Արնդրեյկին 4
8. Տոպալով 3,5