1373 դիտում
12:25 24-03-2014
Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ :
Խորհրդակցության ընթացքում քննրակվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
16:41 19-03-2019
ՄԻՊ-ը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Այս բաժնից
1249 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
784 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը