1248 դիտում
16:41 19-03-2019
ՄԻՊ-ը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։
Դպրոցի հետ կապված՝ Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև այսօր ահազանգով տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ:
Այցի արդյունքների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Նմանատիպ նյութեր
1980 դիտում
11:33 10-08-2018
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ գյուղ
1275 դիտում
11:45 23-08-2019
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Այս բաժնից
790 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1132 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1636 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում