Ղրիմի ավելի քան 15 հազար բնակիչ ռուսական անձնագիր է ստացել
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության աշխատակիցները Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ավելի քան 15 հազար բնակիչների ռուսական անձնագրեր են հանձնել։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ՄԾ անձնագրային վարչության ղեկավար Ֆյոդոր Կարպավեցը։
«Ներկայումս մենք ՌԴ անձնագրի տրամադրման ավելի քան 60 հազար հայտ ենք ընդունել, ավելի քան 15 հազարին արդեն ռուսական անձնագրեր են տրվել»,֊ ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի ֆոմենկոն, գերատեսչությունը 3 ամսվա ընթացքում մտադիր է Ղրիմի բնակչության մեծ մասին ՌԴ անձնագրեր տրամադրել։
Նշենք, որ 2014 թ մարտի 18֊ից Ղրիմում և Սևաստոպոլում բնակվող Ուկրիանայի բոլոր քաղաքացիները Ռուսաստանի քաղաքցիություն է տրվել։