1870 դիտում
16:01 01-03-2018
ԱԺ-ն հյուրընկալել է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտներին
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 1-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նիստերի դահլիճում հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին:
Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը մանրամասնել է Ազգային ժողովի գործունեության հիմնական սկզբունքները, անդրադարձել խորհրդարանական կառավարման առանձնահատկություններին: Մարգարիտ Եսայանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երկրի պաշտպանությանը, մասնավորապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտին եւ ճանապարհատրանսպորտային համակարգի խնդիրներին:
Մարգարիտ Եսայանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ձեռք բերել գիտելիքների լայն պաշար եւ լինել լավ մասնագետ:
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
16:26 27-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հյուրընկալել է Երևանի թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին
Այս բաժնից
904 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
727 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
550 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար