«Մոլորակի ժամ 2014». իմա՛ստը. տեսանյութ
«Մոլորակի ժամ 2014»-ը ամբողջ աշխարհում այս տարի տեղի կունենա մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը: Արդեն չորրորդ անգամ է Հայաստանը միանում է այս ակցիային: Ակցիան ամեն տարի անցկացվում է մարտ ամսվա վերջին շաբաթ օրը:
«Հաճախ մարդիկ հարցնում են՝ որն է իմաստը: «Մոլորակի ժամը» կոչ է անում կատարել առաջին քայլը և անջատել լույսերը, ինչը խորհրդանշում է բնապահպանական խնդիրների լուծման պատասխանատվություն:
Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք միանալով ակցիային՝ պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է ավելի քան 5 300 քաղաք: