211652_close_icon

ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետն ազատվել է աշխատանքից

views-count1908 դիտում article-date 18:49 25-03-2014
Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը ազատվել է պաշտոնից: Ինչպես նշվում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, Ա Հարությունյանը աշխատանքից ազատվել է առողջական վիճակի պատճառով՝ անձնական դիմումի համաձայն:

Նմանատիպ նյութեր