5395 դիտում
20:52 25-03-2014
Գյումրիում ավանդույթները շարունակվում են՝ նշվեց Խոսքի ազատության օր 2014-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 25-ին, Գյումրի քաղաքում էին հավաքվել մեծ թվով լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Ինչպես Գյումրիից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրիում 6-րդ անգամ նշվում էր Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրել է հանրությունից ստացված 29 առաջարկ և որոշել է պարգևատրել մի շարք լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների:
Այսօր ՝ Հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Ինչի ժամանակ պարգևատրվեցին՝
Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար,
Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար,
Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար,
Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար,
«Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար,
Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար,
Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:
Վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին շնորհվեցին գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի գրաֆիկական աշխատանքները:
Հայտարարվեց, որ Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2015 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:
Անցյած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.
2013թ.- Լրագրող[url=https://www.facebook.com/Mardaser?fref=ts] Զարուհի Մեջլումյան[/url]ը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ [url=https://www.facebook.com/SamvelKarapetyanSamvelKarapetyan]Սամվել Կարապետյան[/url]ը` հրապարակախոսության համար, լրագրող [url=https://www.facebook.com/balasanyan.grisha?fref=ts]Գրիշա Բալասանյան[/url]ը ` հետաքննական լրագրության համար, [url=http://panarmenian.net/eng/photo/]PanArmenian.net[/url] կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի [url=https://www.facebook.com/lena.nazaryan.5?fref=ts]Լենա Նազարյանը[/url]` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է [url=http://www.shirakcentre.org/]www.shirakcentre.org[/url] կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող [url=https://www.facebook.com/sara.khojoyan?fref=ts]Սառա Խոջոյանը[/url]` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:
2012թ.-Լրագրող [url=https://www.facebook.com/vahan.ishkhanyan?fref=ts]Վահան Իշխանյանը[/url] (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ [url=https://www.facebook.com/lala.aslikyan?fref=ts]Լալա Ասլիկյանը[/url], լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ[url=http://khosq.am/] Խոսքի ազատության[/url] պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան):
2011թ.-բնապահպան [url=https://www.facebook.com/inga.zarafyan?fref=ts]Ինգա Զարաֆյանը[/url] (բնապահպանական լրատվություն, [url=http://www.ecolur.am/]www.ecolur.am[/url] կայք), լրագրողներ [url=https://www.facebook.com/larisa.paremuzyan?fref=ts]Լարիսա Փարեմուզյանը[/url] (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ [url=https://www.facebook.com/satenik.kaghzvantsyan?fref=ts]Սաթենիկ Կաղզվանցյանը[/url] («Ազատություն» ՌԿ).
2010թ.-լրագրող-հրապարակախոս [url=https://www.facebook.com/profile.php?id=100000616638924&fref=ts]Թաթուլ Հակոբյանը [/url](«Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` [url=https://www.facebook.com/voskan.sargsyan?fref=ts]Ոսկան Սարգսյանը [/url](«Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող [url=https://www.facebook.com/gagik.shamshyan.5?fref=ts]Գագիկ Շամշյանը[/url], [url=http://www.7or.am/]www.7or.am [/url]կայքի ծաղրանկարների շարքը, [url=http://www.lragir.am/]www.lragi.am[/url] եւ [url=http://hetq.am/arm/]www.hetq.am [/url]կայքերը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ պարգևատրման արարողությունից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
Նմանատիպ նյութեր
5297 դիտում
19:00 25-03-2015
Ավանդույթի համաձայն՝ Գյումրիում նշվեց Խոսքի ազատության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1748 դիտում
18:31 10-08-2016
«Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան` Ազատության հրապարակում