2335 դիտում
08:55 26-03-2014
ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մեկնել Պերու․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մուտք գործել Պերուի Հանրապետություն։ ՀՀ արտգործնախարարությունը կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգ է ներկայացրել Հայաստանի և Պերուի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման նախագիծը։
Փաստաթղթի կնքման նպատակահարմարությունը նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորել է ՀՀ-ի և Պերուի Հանրապետության միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ, հատկապես որ կողմերը միմյանց պետությունների տարածքում դիվանագիտական ներկայացուցչություններ չունեն»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
23:28 05-01-2024
ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից առանց վիզայի կկարողանան մեկնել ԱՄԷ
Այս բաժնից
2296 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1018 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ