211652_close_icon

Երևանի մանկական հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում․ ՀԺ

views-count1697 դիտում article-date 09:03 26-03-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։ «Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է. որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա: Նա նշել է. որ այդ թիվը կրկնակի-եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր