211652_close_icon
views-count3016 դիտում article-date 18:00 26-03-2014

«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ էին այցելել Երեւանի թիվ 115 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները

Մարտի 26-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ էին այցելել Երեւանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց Ազգային ժողովի գործունեության, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքների մասին: Պարոն Դավթյանը սիրով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես բուհերի պետպատվերների քանակին, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, արտագաղթին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին: ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով զրուցեց հյուրերի հետ, լսեց դպրոցին առնչվող բոլոր խնդիրները, հորդորեց աշակերտներին լավ սովորել, ուսումնառության տարիները արդյունավետ օգտագործել եւ զինվել գիտելիքներով` նշելով, որ ԱԺ-ի դռները միշտ բաց են մեր ապագան կերտողների առջեւ:

Նմանատիպ նյութեր