211652_close_icon
views-count2304 դիտում article-date 08:50 27-03-2014

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն այս օրերին հայ համայնքի հետ չի հանդիպել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին: Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջևպառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, և քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել: Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաև Անդրանիկ Մանուկյանին: Հուսով ենք՝ ներկա կլինի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր