2173 դիտում
13:22 27-03-2014
Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա
Հ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչի շնորհիվ կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման որակը, կբարելավվի ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը առողջապահության բնագավառի ՊՈԱԿ տնօրենին ներկայացվող 65 տարին լրացած չլինելու պարտադիր պայմաններից մեկը տարածել է հարյուր տոկոս պետական սեփականությամբ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա` դրսևորելով միատեսակ մոտեցում և նպաստելով աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
15:39 05-02-2015
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում. տեսանյութ
1530 դիտում
13:06 10-04-2014
Գործադիրի որոշմամբ կմեծանա հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը
1129 դիտում
18:15 25-09-2014
Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»